Меню сайта
Наш опрос
Սիրում եք Արցախը?
Ընդամենը: 773
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

Հայ ժողովրդի ծագման վերաբերյալ պատմագիտության մեջ տարբեր տեսակետներ են արտահայտվել: Սակայն անվիճելի փաստ է, որ հայ ժողովրդի մարդաբանական, լեզվական եւ մշակութային ակունքները Հայկական լեռնաշխարհում են: Հայերը պատկանում են եվրոպոիդ ռասայի արմենոիդ (առաջավորասիական) մարդաբանական տիպին,որին հատուկ են կլոր, հետեւամասը տափակ գանգատիպը, ուղիղ, լայն եւ միջին բարձրության ճակատը, կոր քիթը, մուգ մազերն ու աչքերը: Այն համարվում է Առաջավոր Ասիայի հնագույն տիպը, որի մասին վկայում են Հայաստանի, Կապադովկիայի, Կիլիկիայի, Միջագետքի ու Իրանի տարածքում կատարված պեղումները: Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղերից է: Ըստ գիտական նորագույն տեսություններից մեկի` հնդեվրոպական ցեղերի նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն է ու նրա հարակից տարածքը: Ք.ա. 4-3-րդ հազարամյակներում այս տարածքներից պարբերական արտագաղթի հետեւանքով հնդեվրոպական ցեղերը սփռվեցին Եվրոպայից Հնդկաստան ընկած ընդարձակ տարածքներում: Այսպիսով, տարբեր ցեղերից կազմավորվեցին մարդկանց ավելի մեծ եւ կայուն խմբեր` ժողովուրդներ: Այս եղանակով առաջացան հույները, խեթերը, գերմանացիները, պարսիկները, հնդիկները եւ այլն: Նախահայրենիքում մնացած հնդեվրոպական եւ այլ տեղաբնիկ ցեղերի միավորումից ու միաձուլումից ժամանակի ընթացքում կազմավորվեց հայ ժողովուրդը: Այսպիսով, մարդաբանական, լեզվաբանական ուսումնասիրությունների, հնագիտական նյութերի վկայությամբ հայերը հանդիսանում են Հայկական լեռնաշխարհի բնիկները: Հայկական լեռնաշխարհը վաղնջագույն ժամանակներից տարբեր ժողովուրդների կողմից ընկալվել է որպես մարդկության բնօրրան: Հետաքրքիր է մարդկության ծագման Աստվածաշնչյան ավանդությունը, ըստ որի մարդկությունը երկու անգամ էլ, թե Ադամի, թե Նոյի ժամանակ, առաջացել է Հայկական լեռնաշխարհում: Այս տեսակետի համար հիմք է ծառայում Աստվածաշնչի Ծննդոց գրքում նկարագրված երկրային դրախտի գտնվելու վայրը, որտեղից բխում էին չորս գետեր` Փիսոնը, Գեհոնը, Տիգրիսը եւ Եփրատը: Փիսոն եւ Գեհոն գետերը նույնացվում են Ճորոխի ու Արաքսի հետ: Իսկ Նոյը, ինչպես գիտենք, ջրհեղեղից հետո հանգրվանեց Արարատի վրա: Աշխարհի հնագույն` շումերական, աքքադական, բաբելոնական էպոսները նույնպես վկայում են, որ համաշխարհային ջրհեղեղից փրկված մարդը ապաստանել է Հայկական լեռնաշխարհի տարածքում: Ինչպես տեսնում ենք, հնագույն աղբյուրները վկայում են Հայաստանի տարածքից մարդկության եւ քաղաքակրթության տարածման մասին: Այդ մասին են վկայում նաեւ XXդ. գիտնականների կողմից կատարված մի շարք լուրջ ուսումնասիրություններ: Ըստ աշխարհահռչակ ակադեմիկոս Ն. Վավիլովի եւ այլ գիտնականների ուսումնասիրությունների վաղ անասնապահական եւ երկրագործական գյուտերը (հացահատիկային բույսեր եւ խաղողի տեսակներ, թանկարժեք քարեր, օբսիդիան կամ վանակատ, պղինձ, երկաթ եւն) եւ նրանց մշակման կենտրոնները եղել են Հայկական լեռնաշխարհի տարածքում: Իսկ Ու. Օլկոտտի կարծիքով` Ք.ա. III հազարամյակում Հայկական լեռնաշխարհում եւ Փոքր Ասիայում են սկիզբ առել երկնակամարի 12 կենդանակերպ համաստեղությունների մասին գաղափարը, դրանց անունները եւ արեգակնային օրացույցը: Հնդեվրոպական ցեղերի տրոհումից հետո ստեղծվեցին առաջին հայալեզու ցեղային պետական կազմավորումները, որոնք հետզհետե վերածվեցին համեմատաբար կայուն պետականությունների: Հայկական լեռնաշխարհի տարածքում դեռեւս ամենահին ժամանակներից առաջ են եկել տարբեր պետական կազմավորումներ, որոնք նպաստեցին հայ ժողովրդի նախնիների քաղաքական հասունացմանը եւ ձեւավորմանը որպես ազգ: Այդ իշխանությունների, ցեղային միությունների ու փոքր թագավորությունների միավորումից հետագայում առաջ եկան առաջին համահայկական թագավորությունները: Ըստ հայկական ավանդության Ք.ա. III հազարամյակի սկզբին է կազմավորվել հայ ժողովուրդը, որի նախահայրն է համարվում Հայկ Նահապետը: Ք.ա. 2492թ. օգոստոսի 11-ին Վանա լճի մոտ գտնվող Հայոց ձորում տեղի ունեցած ճակատամարտում Հայկը սպանեց Միջագետքի տիրակալ Բելին, որով ապահովեց մեր երկրի ազատությունն ու անկախությունը: Հետագա դարերում այդ օրը` Նավասարդի 1-ը (օգոստոսի 11) համարվել է հայկական տոմարի սկիզբը: Այդ օրը կազմակերպվել են Նավասարդյան խաղերն ու տոնախմբությունները: Հայկական լեռնաշխարհում կազմավորված պետական կազմավորումների մասին պահպանվել են մեծ թվով գրավոր վկայություններ: Ամենահին գրավոր հիշատակությունները վերաբերում են շումերական եւ աքքադական էպոսներից հայտնի Արատտա պետությանը, որը գոյություն է ունեցել Ք.ա. 28-27-րդ դարերում: Արատտա անունը Արարատի աղավաղված ձեւն է: է: Շումերները, որոնք համարվում են առաջինը գիր եւ քաղաքակրթություն ստեղծած ժողովուրդներից, Արատտան անվանում էին «սրբազան օրենքների երկիր», որտեղից տարածվել է քաղաքակրթությունը, իսկ իրենք ձեռք են բերել իրենց գիտելիքները: Այն եղել է թեոկրատական պետություն` երկիրը ղեկավարում էր քրմապետը: Հայաստանի տարածքում պետության մասին հաջորդ հիշատակությունը պատկանում է Աքքադի թագավորության հիմնադիր Սարգոնին (Ք.ա. 24-րդ դ.): Ք.ա. 23-րդ դ. Աքքադի թագավոր Նարամ-Սուենը հիշատակում է Արմանի կամ Արմանում երկիրը, որի բնակիչներին կոչում է Հայայի զավակներ կամ Հայա ժողովուրդ: Ք.ա. 15-13-րդ դդ. խեթական արձանագրություններում բազմիցս հիշատակվում է Խեթական թագավորությունից արեւելք գտնվող Հայասա երկիրը: Նրանց սահմանը եղել է Եփրատ գետը եւ ուղիղ գծով ձգվել է մինչեւ Սեւ ծով: Բազմաթիվ պատերազմներ են տեղի ունեցել խեթերի ու Հայասայի միջեւ, որոնք ընթացել են փոփոխակի հաջողություններով: Հայասան, դաշնակցելով Սեւ ծովի հարավ-արեւելյան ափին ապրող կասկերի հետ, նույնիսկ կարողացավ գրավել ու ավերել խեթերի մայրաքաղաք Խաթուսան: Խեթական Սուպիլուլիում թագավորը (1380-1346) դաշինք կնքեց Հայասայի Հուգաննա թագավորի հետ, որին կնության տվեց դստերը: Նրանք ջախջախեցին Միտանի պետությանը, որի հյուսիսային շրջանները միացվեցին Հայասային: Հետաքրքիր է նշել, որ երբ խեթական Թուդհալիա IV թագավորը (1250-1220) մեր երկիրն անվանում է Հայասա, նույն ժամանակ Ասորեստանի արքա Թուկուլթի-Նինուրտան (1243-1221) այն կոչում է Նաիրի: Հավանաբար Ք.ա. 13-րդ դ. Հայասան մասնատվեց մի քանի տասնյակ իշխանությունների, եւ ասորեստանյան թագավորները Հայաստան արշավելիս հանդիպում էին 40, 60 եւ ավելի թագավորների միացյալ դիմադրությանը: Այդ իշխանություններից հայտնի է Սուխմու երկիրը, որի անունով վրացիները Հայաստանը անվանում են Սոմխեթի: Եփրատի աջափնյակում ընկած էր Թեգարամա երկիրը, որն Աստվածաշնչում անվանված է Թորգոմի տուն: Ըստ հայոց ավանդության, Թորգոմը հայ ժողովրդի նախահայր Հայկի հայրն էր: Դրանից հարավ ընկած էր Մելիդ երկիրը (Մալաթիա), որի հարեւաններն էին հարավից` Խաթե երկիրը եւ Ծոփքը: Հայկական լեռնաշխարհի հարավ-արեւմուտքում գտնվող Արմե եւ Ուրմե իշխանություններում բնակվում էր «արմեն» ցեղախումբը, որի անունով են մեզ անվանում տարբեր ժողովուրդներ: Արարատյան դաշտի տարածքում ձեւավորվել էր Էթիունի երկիրը, Գեղարքունիքում` Վելիքուխին, Տայքում` Դիաուխին եւ այլն: Քաղաքականապես մասնատված լեռնաշխարհը Ք.ա. 9-րդ դարում իր իշխանության ներքո միավորեց Վանի կամ Արարատյան թագավորությունը: Ավելի քան երկուսուկես դար գոյություն ունեցած միասնական քաղաքական, տնտեսական եւ մշակութային դաշտը վճռական դեր խաղաց հայ ժողովրդի վերջնական կազմավորման գործում: Վանի պետության բնակչության գերակշիռ հայկական տարրի տարբեր հատվածները հնարավորություն ստացան սերտորեն շփվելու ինչպես միմյանց, այնպես էլ ուրիշ էթնիկական խմբերի հետ: Վանի արքայատոհմի անկման շրջանում հայկական Երվանդական արքայատոհմը հասավ քաղաքական գերիշխանության, որի շնորհիվ հայերը կարճ ժամանակում ձեւավորվեցին որպես միասնական, ընդհանուր պետականություն, լեզու եւ մշակույթ ունեցող ժողովուրդ:
Вход на сайт
Поиск
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz