Меню сайта
Наш опрос
Ում կընտրեիք որպես ՀՀ նախագահ
Ընդամենը: 653
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0



Ոչ մի զիջում, Ոչ մի նահանջ


Պահանջում ենք ճանաչում, պահանջում ենք հատուցում



http://hayenq.do.am/ararat-Top.jpg



Ռուբէն Երիտասարդական Միութեանս անդամները դատապարտում ենք:


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽՕՐԵԱԿԻՆ


    Հայ ժողովուրդի
վերջին դարերու կեանքին   մէջ կոտորածներն ու սարսափները անպակաս եղած են,
բայց ինչ որ 1915 ին յղացուեցաւ եւ գործադրուեցաւ Թուրքիոյ
կողմէ, աննախընթաց էր հայ ժողովուրդի պատմութեան մէջ: Հին ու հարուստ
մշակոյթի տէր ժողովուրդ
մը ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ենթարկուեցաւ իր հայրենիքին մէջ: Ան կորսցուց իր թիւին մէկ երրորդը, իսկ հողերուն` հինգ վեցերորդը:

           
Հայութիւնը տեղահան եղաւ պատմական իր հայրենիքէն եւ գազանութեամբ
կոտորուեցաւ Միջագետքի անապատներուն մէջ: Միջազգային  հանրային կարծիքը
 սոսկաց կատարուած բարբարոսութիւններուն համար, բայց իր մեծ պետութիւններով
եւ միջազգային ատեաններով անզօր եղաւ դադրեցնելու կատարուող
Ցեղասպանութիւնը, պատժելու ոճրագործները եւ հատուցում կատարելու անիրաւուած
ժողովուրդի մը զավակներուն:

            Ցեղասպանութենէն հրաշքով փրկուած մեծ թիւով հայեր սփռուեցան աշխարհի չորս կողմերը եւ կազմեցին արդի հայ սփիւռքը:

 


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽՕՐԵԱԿԻՆ


            Սուլուխի կռիւով (27 Մայիս 1907) կը փակուէր Հայկական յեղափոխութեան արիւնալի մէկ էջը:  Տարի մը ետք, Յուլիս 1908ին կը պայթէր Երիտասարդ Թուրքերու կուսակցութեան («Իթթիհատ վէ Թէրաքքը») յեղափոխութիւնը, որուն իբրեւ արդիւնք` կը հռչակուէր օսմանեան սահմանադրութիւնը:
Յանկարծ կ΄այլափոխուէր երկիրը: Ծայր
կուտար զգացական գինովութիւնմը, մամուլէն ինչեւ պաշտօնական հաստատութիւններ
եւ փողոց: «Ազատութիւն, եղբայրութիւն, Հաւասարութիւն» նշանախօսքերը կը
լսուէին ամէն կողմէ. կը կազմակերպուէին խանդավառ միթինկներ , տեղի
կ΄ունենային հանդիսութիւններ, եւայլն:

 

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ ՏԱՐԻՆԵՐԸ

         Սահմանադրութեան հռչակումը Հայութեան առջեւ կը բանար ինքնակազմակերպումի, աշխատանքի եւ վերանորոգումի նոր հորիզոններ: Բոլորը խանդավառ
էին: Լաւատես չէին, սակայն, Դաշնակցութեան մարտական շարքերը: Անոնք
անարիւն այս յեղափոխութեան հաւատք չէին ընծայեր. կարելի չէր
թուրքին վստահիլ, կը տրամաբանէին անոնք ժողովուրդային առողջ բնազդով.
կարելի չէր ակնկալել, որ դարերով արմատացած իրականությունները  յանկարծ
մոգական սահմանադրութեամբ մը «բարեփոխուէին»:

           
Յամենայնդէպս, Դաշնակցութեան առջեւ տրամաբանական մէկ վարքագիծ կար:
Սահմանադրութեան զօրավիգ կանգնիլ ամէն գնով, աշխատիլ որ նոր կարգերը
զօրանան ու արմատանան, որովհետեւ միայն այդ ձեւով կարելի էր
խօսիլ ժողովուրդի ազատ բարգաւաճումին ու ապահովութեան մասին:

 


            Հայութիւնը
կը մասնակցի խորհրդարանական ընրութիւններուն եւ 14 հայեր մաս կը կազմեմ 288
երեսփոխան հաշուող  օսմանեան խորհրդարանին: Երեսփոխաններու շարքին
կ΄ըլլան Վահան Փափազեան, Համբարձում Պոյաճեան, Արմէն Գարօ, Գրիգոր Զոհրապ,
Վարդգէս, Գեղամ Տէր Կարապետեան, Արշակ Վռամեան, եւայլն:



 



ԱՏԱՆԱՅԻ ԿՈՏՈՐԱԾԸ



         1909Ի Ապրիլին տեղի կ΄ունենան Կիլիկիոյ ջարդերը: Ամբոխը
կը յարձակի հայերու վրայ եւ քանի մը օր կոտորած տեղի կ΄ունենայ:
Խորհրդարանին մէջ Հայերու բարձրացուցած աղմուկին
վրայ կառավարութիւնը երեք հոգիէ բաղկացած քննիչ յանձնախումբ  
մը կ΄ուղարկէ Ատանա: Յանձնախումբին անդամ էին յոյն, թուրք եւ
hայ երեսփոխաններ: Հայ երեսփոխանը` Յակոբ Պապիկեան, որ իթթիհատական էր,
իր տեղեկագիրը կը պատրաստէր, սակայն վերջինը խորհրդարան չէր հասներ,
որովհետեւ Պապիկեան «յանկարծամահ» կ΄ըլլար: Սակայն, քանի մը տարի
ետք հայերէնով հրատարակուած իր տեղեկագիրէն ի յայտ կու գայ, որ Իթթիհատը
Ատանայի ջարդերու կազմակերպումին մէջ կարեւոր դեր խաղացած էր:

         Ջարդերը խլած էիր 30 հազար զոհ:
Հայկական շրջանակներու մէջ խոր էր յուսախաբութիւնն ու զայրոյթը: Կարելի
չէր ակնակալել, որ սահմանադրական շարժումի օրերուն ալ Համիտեան սարսափները
կրկնուէին:

           
1912ի Ապրիլին տեղի ունեցած երեսփոխանական ընտրութիւնները վերջին հարուած
մը տուին Իթթիհատի կապուած հայության յոյսերուն: Խոստացուած էր որ հայերը
պիտի ունենային 16-18 երեսփոխան, սակայն Իթթիհատ ամէն միջոցի դիմեց,
որպէսզի միայն 10 երեսփոխաններ ընտրուէին հայերէն…:

 

 


ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒԹԵԱՆ ՎԵՐՋԻՆ ՓՈՐՁԸ


           
Ընտրություններու տարին ծայր տուաւ թուրք-պալքանեան պատերազմը,
որ վերջացաւ թուրքերու կատարեալ պարտութեամբ: Սիպուած` թուրքերը հաշտութիւն
խնդրեցին: Այդ ժողովին ներկայ գտնուեցան եւրոպական վեց մեծ
պետութիւններու   ներկայացուցիչները, իսկ էջմիածնի Կաթողիկոս Գեորգ Ե.
Հայկական հարցը ժողովին ներկայացուց` ղրկելով պատուիրակութիւն մը, Պողոս
Նուպար Փաշայի նախագահութեամբ:

            Ժողովի աւարտին,
8 Փետրուար 1914ին, կարելի եղաւ կնքել ռուս-թուրք համաձայնութիւնը,
որով արեւելեան նախկին եօթը նահանգները, Էրզրում եւ Վան կեդրոններով,
կը բաժնուէին երկու ընդարձակ շրջաններու:
Այս մարզերէն իւրաքանչիւրը
օժտուած պիտի ըլլար եւրոպացի ընդհանուր քննիչով մը, որ պիտի հսկէր
պաշտօնէութեան, վարչական գործերու եւ արդարութեան գործադրութեան: Պիտի
ստեղծուէին տեղական խորհրդարաններ, պիտի կազմակերպուէին ոստիկանութիւնը
եւ ապահովութեան ուժերը, որոնց մէջ հայերը իսլամներուն հաւասար կամ
իրենց ընդհանուր թիւին համեմատութեամբ տեղ պիտի ունենային: Նշանակուած
երկու ընդհանուր քննիչները եղան հոլանտացի Հոֆը եւ նորվեկիացի
Վեստենենկը, որոնցմէ առաջինը միայն հասած էր իր պաշտօնատեղին` Վան,
երբ ծագեցաւ Ա. Աշխարհամարտը: Թրքական կառավարութիւնը, որ արդէն
ակամայ ենթարկուաց էր եղած կարգադրութեան, առիթէն օգտուելով, պաշտօնէ
արձակեց ու ճամբեց երկու քննիչները:


Հիմա ով է հիշում հայերի ցեղասպանությունը



 



Ադոլֆ Հիտլեր



 


 Թուրքերի ձեռքով կոտորվել են



1822 - Խիոս կղզում - 50000 հույն

1823 - Միսոլունգում - 8750 հայ

1826 – Կոստանդնապոլսում - 25000 ենիչեր

1850 – Մոսուլում - 10000 ասորի

1860 - Լիբանանում - 12000 մարոնիտ

1876 - Բուլղառիայում - 14700 բուլղար

1877 - Բայազետում - 1 400 հայ

1879 - Ալաշկերտում - 1 250 հայ

1881 – Ալեքսանդռիայում - 2 000 քրիստոնիա

1892 – Մոսուլում - 3500 ենիչեր

1894 – Սասունում - 12 000 հայ

1895 – Արևմտյան Հայաստանում - 300000 հայ

1896 – Կոստանդնոպոլսում - 9570 հայ

1896 – Վանում - 8000 հայ

1903-1904 – Մակեդոնիայում - 14667 մակեդոնացի

1904 – Սասունում - 5640 հայ

1909 – Ադանայում - 30000 հայ

1915 – Արևմտյան Հայաստանում - 1 500 000 հայ

1918 – Կարսում, Արդահանում , Ալքսանդրապոլում - 100000 հայ

1919 – Կիլիկիայում - 50000 հայ

1922 - Զմուռնիայում - 200000 հայ, հույն և հրեա

1917-1925 - Թուրքիայում - 2000000 քուրդ սպանվեց և արտաքսվեց երկրից

1988-1990 – Սումգաիթում, Բաքվում, Կիրովաբադում հարյուրավոր հայ սպանվեց և ավելի քան 200000 արտաքսվեց երկրից


Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը


Օսմանյան
կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել
է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրեքներով,
բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների
որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական
կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված
ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Ստորև
ներկայացված է Հայոց ցեղասպանությունը ճանաչած կազմակերպությունների
համառոտ ցանկը:





Որոշումներ, օրենքներ և հռչակագրեր





  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը -10 հոկտեմբերի, 2007    





  • Չիլի, Սենատի որոշումը – 7 հուլիսի, 2007   





  • Արգենտինա, օրենք – 15 հունվարի, 2006





  • Արգենտինա, Սենատի հատուկ հայտարարությունը -19 ապրիլ ի, 2006   





  • Լիտվա, Ասամբլեայի որոշումը – 15 դեկտեմբերի, 2005   





  • Եվրոպառլամենտի որոշումը – 28 սեպտեմբերի, 2005   





  • Վենեսուելա, Ազգային Ասամբլեայի որոշումը -14 հուլիսի, 2005   





  • Գերմանիա, Պառլամենտի որոշումը -15 հունիսի, 2005  







  • Արգենտինա, Սենատի որոշումը – 20 ապրիլի, 2005  





  • Լեհաստան, Պառլամենտի որոշումը – 19 ապրիլի, 2005   





  • Նիդեռլանդներ, Պառլամենտի որոշումը – 21 դեկտեմբերի, 2004  





  • Սլովակիա, Ազգային Ասամբլեայի որոշումը -30 նոյեմբերի, 2004    





  • Կանադա, Համայնքների պալատի որոշումը – 21 ապրիլի, 2004   





  • Արգենտինա, Սենատի հռչակագիրը – 31 մարտի, 2004    





  • Ուրուգվայ, օրենք – 26 մարտի, 2004   





  • Արգենտինա, օրինագիծ – 18 մարտի, 2004    





  • Շվեյցարիա (Շվեյցարական կոնֆեդերացիա), Ազգային խորհրդի որոշումը-16 դեկտեմբերի, 2003   


 


  • Արգենտինա, Սենատի որոշումը -20 օգոստոսի, 2003  




  • Կանադա, Սենատի որոշումը – 13 հունիսի, 2002   



  • Եվրոպառլամենտի որոշումը -28 փետրվարի, 2002   





  • Նորին Սուրբ Օծություն Հովհաննես Պողոս II-ի և Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին II-ի հռչակագիրը, ՀՀ, Ս. Էջմիածին -27 սեպտեմբերի, 2001    





  • Հովհաննես Պողոս II-ի աղոթքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում -26 սեպտեմբերի, 2001   





  • Ֆրանսիա, օրենք – 29 հունվարի, 2001 





  • Իտալիա, Դեպուտատների Պալատի որոշումը – 16 նոյեմբերի, 2000   





  • Եվրոպառլամենտի որոշումը – 15 նոյեմբերի, 2000  





  • Ֆրանսիա, Սենատ, օրինագիծ – 7 նոյեմբերի, 2000  





  • Լիբանան, Պառլամենտի որոշումը -11 մայիսի, 2000    





  • Շվեդիա, Պառլամենտի զեկույցը – 29 մարտի, 2000    





  • Ֆրանսիա, Ազգային Ասամբլեա, օրինագիծ–28 մայիսի, 1998    





  • Բելգիա, Սենատի որոշումը – 26 մարտի, 1998    





  • Լիբանան, Դեպուտատների Պալատի որոշումը – 3 ապրիլ ի, 1997   






  • ԱՄՆ, Ներկայացուցիչների Պալատ, որոշում 3540 – 11 հունիսի, 1996    





  • Հունաստան, Պառլամենտի որոշումը - 25 ապրիլ ի, 1996    





  • Կանադա, Համայնքների պալատի որոշումը – 23 ապրիլ ի, 1996





  • Ռուսաստան, Դումայի որոշումը – 14 ապրիլի, 1995    





  • Արգենտինա, Սենատի որոշումը – 5 մայիսի,1995    


 


  • Եվրոպառլամենտի որոշումը – 18 հունիսի, 1987    





  • ԱՄՆ, Ներկայացուցիչների Պալատ, համատեղ որոշում 247- 12 սեպտեմբերի, 1984   




  • Կիպրոս, Ներկայացուցիչների Պալատի որոշումը – 29 ապրիլ ի, 1982


 


  • ԱՄՆ, Ներկայացուցիչների Պալատ, համատեղ որոշում 148 – 9 ապրիլի, 1975  


 


  • Ուրուգվայ, Սենատ և Ներկայացուցիչների Պալատ, որոշում – 20 ապրիլի, 1965 


 


  • ԱՄՆ, Սենատ, որոշում 359 – 11 մայիսի, 1920 


 


  • ԱՄՆ, Կոնգրես, Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի վերաբերյալ ակտ- 6 օգոստոսի, 1919 


 


  • ԱՄՆ, Սենատ, կից որոշում 12 – 9 փետրվարի, 1916


 


Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Ռուսաստան, համատեղ հռչակագիր -24 մայիսի, 1915
Вход на сайт
Поиск
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz