Меню сайта
Наш опрос
Ինչպես կգնահատեիք Հայաստանի ներկայիս վիճակը
Ընդամենը: 875
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Геноцид Армян


соберем 10.000.000. лайков, и убедим всему 

миру что нас больше чем им 

кажется!!!!!!!!!!!


Нравится





Հայ աղջիկը գնում է ոչ թե օպերա, այլ… առաջ (VIDEO)



Անհանգստացնող հաճախակիություն են ստացել միջադեպերը իրանցիների ու հայերի միջև

Արմեն Առաքելական

Անհանգստացնող հաճախակիություն են ստացել միջադեպերը իրանցիների ու հայերի միջև։ Արդեն մի քանի օր շարունակ լուրեր են հայտնվում հերթական բախման կամ սկանդալի մասին։ Այսօր էլ News.am-ն է աչքալուսանք արել.
«Երեւանի բժշկական համալսարանի հարեւանությամբ գտնվող «Այս» ակումբում մարտի 11-ի գիշերը դարձյալ ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս անգամ վիճել են հայ եւ իրանցի երիտասարդները: Նշենք, որ այս ակումբը աշխատեցնում են իրանցիները, եւ այստեղ հաճախ են տեղի ունենում սկանդալներ:
Վեճը նախ ծագել է հայ երիտասարդի ու իրանցի դիջեյի միջեւ: Վերջինս հարվածել է հային, նա էլ գրպանից հանել ատրճանակն ու կոթով խփել է իրանցուն, ապա վրա է հասել ակումբի մեկ այլ իրանցի աշխատակից, խլել ատրճանակն ու ծեծի ենթարկել երիտասարդին: Բարեբախտաբար, կրակոցներ չեն եղել: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու բերման ենթարկել երիտասարդներին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն»:
Հասկանում եմ, որ Նովրուզին ընդառաջ նման բաները հաճախակիանալու են, բայց ակնհայտ է, որ խնդիրը կա, ու մեղավորությունը երկուստեք է, և պետք է պետական մասշտաբով խնդրի նկատմամբ մոտեցում մտածել, որպեսզի ավելորդ լարվածություն չառաջանա երկու դաշնակից երկրների միջև։


Նոր փաստեր կին ազատամարտիկին «ծեծած» իրանցու գործից

Konstantin Ter-Nakalyan (Antiliberast)


Երեկ բավականին էմոցիոնալ գրառում էի արել Իրանի քաղաքացի ոմն Աբոլֆազլ Ղոլամ Հասսան Դոլաթխահինի և հայ կին ազատամարտիկ Ժաննա Զաքարյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին, որի արդյունքում դատական գործ է հարուցվել՝ իրանցու կողմից հայ կնոջը ծեծելու առնչությամբ։

Այսօր արդեն միանգամից մի քանի լրատվական ավելի մանրամասն են անդրադարձել թեմային, և պետք է խոստովանեմ, որ միանգամայն այլ պատկեր է ստեղծվում, որտեղ առնվազն կարելի է փաստել, որ իրանցին, մեղմ ասած, միակ մեղավորը չէ։ Մեջբերեմ «Առավոտ» թերթի նյութից կողմերի դատապաշտպանների պարզաբանումները, իսկ դատողությունները կթողնեմ ձեզ.
«Աբոլֆազլ Ղոլամ Հասսան Դոլաթխահին Հայաստանի դրոշի տակ հանդես եկող ըմբշամարտիկ է եւ միջազգային ասպարեզում ներկայացնում է մեր երկիրը:

Երկու երկրների քաղաքացիների միջեւ միջադեպը տեղի է ունեցել անցյալ տարի ամռանը` հուլիսի 31-ին, գիշերվա ժամը 1-ին: Ժաննա Զաքարյանը հրապարակում սպասելիս է եղել Իրանից ժամանող զբոսաշրջիկների ընտանիքին, իսկ Աբոլֆազլ Ղոլամ Հասսան Դոլաթխահին եղբոր հետ Հանրապետության հրապարակ է եկել Իրանից ժամանող սեփական հյուրերին դիմավորելու եւ իրենց բնակարան տանելու համար: Ժաննա Զաքարյանը, որը բնակարանները վարձով տվող միջնորդ է աշխատում եւ գործ է ունենում նաեւ Իրանի քաղաքացիների հետ, մեզ հետ զրույցում ասաց, որ Աբոլֆազլ Ղոլամն ու նրա եղբայրը վիճաբանություն են սկսել, հայհոյել եւ ագրեսիվ պահվածքով պահանջել Ժաննայից` «դավայ լինի հրապարակից»:

Մեզ հետ զրույցում Աբոլֆազլ Ղոլամ Հասսան Դոլաթխահինի պաշտպան Արթուր Ալիխանյանն ասաց, որ մինչ իր պաշտպանյալի ժամանումը Ժաննան մոտեցել է Աբոլֆազլ Ղոլամի հյուրերին եւ վարձով բնակարան առաջարկել, ինչից իրանցի հյուրերը հրաժարվել են: Ըստ Արթուր Ալիխանյանի՝ հետագայում այդ մարդիկ եւս գրավոր հայտնել են, որ Երեւան ժամանելուն պես մի տհաճ իրավիճակի մեջ են ընկել: Պատմել են, որ Ժաննայի ծառայություններից հրաժարվելուց հետո եկել են իրենց դիմավորող Աբոլֆազլ Ղոլամ Հասսան Դոլաթխահին եւ նրա եղբայրը, որ իրենց տուն ուղեկցեն եւ տեսնելով, որ Ժաննան է նրանց տուն առաջարկում, հենց այդ ժամանակ էլ սկսվել է վիճաբանությունը:

Մեզ հետ զրույցում Ժաննա Զաքարյանը պնդում է, որ ինքը միանգամայն այլ մարդկանց է սպասելիս եղել, մի իրանցի ընտանիքի, որը նախապես պայմանավորված է եղել Ժաննայի հետ, եւ Աբոլֆազլ Ղոլամին հարձակվել է իր վրա ու ծեծել: Երեկ դատական նիստում Ժ. Զաքարյանը միջնորդություն է ներկայացրել հեռախոսազանգերի վերծանումները հանելու, քանի որ կասկածներ կան, որ Աբոլֆազլ Ղոլամի հյուրերին բերող հայ վարորդն է զանգահարել Ժաննա Զաքարյանին` հայտնելով, որ իրանցի զբոսաշրջիկներ է բերում: Տիկին Զաքարյանը պնդել է, որ ինքն այդ տաքսու վարորդին երբեւէ չի զանգել, չի ճանաչում, ոչ էլ վարորդն է իրեն նման հարցով զանգել: Աբոլֆազլ Ղոլամիի հյուրերն իրենց գրած հայտարարության մեջ նաեւ հայտնել էին, որ վիճաբանության ժամանակ դանակ են տեսել, սակայն հստակ չէին կարողացել ասել, թե ում ձեռքին: Դատական նիստերից մեկում այս հարցը նույնպես քննարկվել էր: Պաշտպան Ալիխանյանի խոսքերով, ուշագրավ է, որ դանակի մասով ոստիկանության քննիչը քննություն չի արել. «Բայց բազմակողմանիության, օբյեկտիվության համար պետք է ճշտեր, չէ,՞ քննիչը»: Պաշտպանի խոսքերով, տուժող Ժ. Զաքարյանը «չափից ավելի ցուցմունքներ է տալիս, որը իրականությանը չի համապատասխանում»: Ըստ նրա. «Դատարանում ինքն ասում է, որ իմ պաշտպանյալը հարվածել է իր ոտքերին, ձեռքերին, գլխին, որովայնին, բայց դատաբժշկական եզրակացության մեջ հստակ երեւում է, որ նման վնասվածքներ չկան, ուղղակի մարմնական վնասվածքը մատը կծելու հետեւանքն է, որ ցանկացել է իմ պաշտպանյալը հեռանա դեպքի վայրից, բայց տուժողը թույլ չի տվել»:

Ըստ Արթուր Ալիխանյանի՝ Ժաննա Զաքարյանը տաքսու շարժը կանգնեցնելու համար մյուս ձեռքով կախվել է առջեւի աջ կողմի դիմապակուց եւ սկսել է ճանկռել Աբոլֆազլ Ղոլամին, որը ազատվելու համար տիկնոջից նրա մատը կծել է. «Ինչը որ ամրագրված է դատաբժշկական եզրակացության մեջ եւ եթե այլ վնասվածքներ լինեին, ապա դրանք էլ եզրակացության մեջ կլինեին»: Այս գործով արդեն 4-5 դատական նիստ եղել է` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ: Հարցաքննվել են մի քանի վկաները, ոստիկանները, ինչպես նաեւ մեղադրյալ Աբոլֆազլ Ղոլամին: Ժաննա Զաքարյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ ամենաշատը վիրավորվել է նրանից, որ Աբոլֆազլ Ղոլամին վիճաբանության ժամանակ ասել էր. «Լավ են արել թուրքերը, որ ձեզ մորթել են, պետք է ձեր քոքը լրիվ կտրվի»:

Պաշտպանի խոսքերով, Աբոլֆազլ Ղոլամին իր ներդրումն ունի մեր երկրի սպորտի ասպարեզում, ինչի վկայությունն են սպորտում ունեցած հաջողությունների համար նրան շնորհված դիպլոմներն ու պատվոգրերը: Աբոլֆազլ Ղոլամին Ըմբշամարտի ֆեդերացիայի կողմից պարգեւատրվել է 2-րդ հուշամրցաշարի ազատ ոճի ըմբշամարտի դիպլոմով: Ուստի պաշտպանը գտնում է, որ իրանցի երիտասարդը, որը մեր երկիրն է ներկայացնում դրսում, չէր կարող հայ ժողովրդի հասցեին հայհոյանքներ տալ ու անհարգալից արտահայտություններ անել»
:


Вход на сайт
Поиск
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz