ԼՂՀ
պետական դրոշն իրենից ներկայացնում է մի ուղղանկյունաձեւ կտոր`
հորիզոնական կարմիր, կապույտ, նարնջագույն շերտերով, յուրաքանչյուրը 20
սանտիմետր լայնությամբ: Կտորի աջ կողմի երկու ծայրերից սկսվում են սպիտակ
հնգատամ սանդղանման գորգանախշեր, որոնք միանում են դրոշի մեկ երրորդ
հատվածի վրա: Դրոշի լայնության եւ երկարության հարաբերությունը կազմում է
1:2 /60x120 սմ/:
ԼՂՀ
պետական զինանշանն իրենից ներկայացնում է մի թեւատարած արծիվ, որի
գլխավերեւում տարածվում են արեւի ճառագայթները եւ զետեղված է
Արտաշիսյանների հարստության թագը: Կենտրոնում ԼՂՀ պետական դրոշի եւ Քիրս
լեռան ֆոնի վրա ՙՄենք ենք, մեր սարերը՚ քանդակի պատկերն է: Ներքեւումª
արծվի ճանկերի մեջ, խաղողի վազեր են, թթենու պտուղներ, ցորենի հասկեր:
Վերեւի կիսաշրջանում արված է հայերեն մակագրություն. ՙԼեռնային Ղարաբաղի
Հանրապետություն-Արցախ՚:
ՕՐՀՆԵՐԳ
ԼեՌԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Խոսք Վ. Հակոբյանի Երաժ. Ա. Նասիբյանի
Ազատ ու անկախ Արցախ,
Քո տուն-ամրոցը կերտեցինք,
Պատմությունը մեր երկրի,
Մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք։
Դու բերդ ես անառիկ,
Բարձունք սրբազան, վեհ անուն,
Մասունք աստվածային,
Քեզնով ենք հավերժանում։
Դու մեր լույս հայրենիք,
Երկիր, հայրենյաց դուռ սիրո
Ապրիր դու միշտ խաղաղ,
Մեր հին ու նոր Ղարաբաղ։
Քաջերն ենք մենք հայկազուն,
Մռով ենք, Քիրս ենք ու Թարթառ,
Մեր վանքերով լեռնապահ`
Անհաղթելի մի բուռ աշխարհ:
Լսել
Ընդհանուր տեղեկություններ
Պաշտոնական անվանումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն
Մայրաքաղաքը` ք.Ստեփանակերտ
Պետական լեզուն` հայերեն
Պետական կրոնը` քրիստոնեություն, բնակչության 95% Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդներ են
Հիմնական օրենքը` ԼՂՀ Սահմանադրություն
Դրամական միավորը` հայկական դրամ, շրջանառության մեջ է դրվել 1993թ.
Բնակչությունը` 137.7 հազար մարդ /2005թ. մարդահամարի տվյալներով/
Ժամանակը` GMT+04.00
Ազգաբնակչությունը` հայեր /95 %/, ռուսներ, ուկրաինացիներ, հույներ, վրացիներ, ադրբեջանցիներ եւ այլն
Աշխարհագրական դիրքը` Փոքր Կովկասի հարավ-արեւելյան մաս
Տարածքը` 11.5 հազար քառ. կմ
Պետական սահմանը` արեւմուտքից սահմանակից է Հայաստանի հետ, հյուսիսից եւ արեւելքից` Ադրբեջանի հետ, հարավից` Իրանի հետ
Կլիման` մեղմ եւ բարեխառն, հանրապետության զգալի տարածքում` մերձարեւադարձային
Օդի միջին ջերմաստիճանը` +10.9˚C
Ամենաբարձր ջերմաստիճանը` +37˚C
Ամենացածր ջերմաստիճանը` -20˚C
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը` 587 մմ
Ծովի մակերեւույթից միջին բարձրությունը` 1100 մ
Ամենաբաձր լեռնագագաթները` Գոմշասար` 3724մ, Գժասար` 3616մ, Թսխուդ` 3581մ, Մռավ` 3343մ, Մեծ Քիրս` 2725մ
Խոշորագույն գետերը` Արաքս, Որոտան, Ակեռա, Թարթառ, Խաչեն
Օգտակար
հանածոներ` մարմար, գրանիտ, անդեզիտ, տուֆ, բազալտ, կրաքար, դիաբազ,
բենտոնիտային կավեր, պեմզա, կավ, բազմամետաղներ, մասնավորապես, ցինկ,
պղնձաքար, արճիճ, լիտոգրաֆային քար, քարածուխ, ծծմբաքար, երկաթ, այլ
մետաղներ, ջրային պաշարներ
Հեռախոսային կոդեր`
ք.Ստեփանակերտ` +374 47 /համարը սկսվում է 9-ով/
Մարտունի` +374 47 /համարը սկսվում է 8-ով/
Շուշի` +374 47 /համարը սկսվում է 7-ով/
Քաշաթաղ` +374 47 /համարը սկսվում է 7-ով/
Ասկերան` +374 47 /համարը սկսվում է 6-ով/
Հադրութ` +374 47 /համարը սկսվում է 5-ով/
Մարտակերտ` +374 47 /համարը սկսվում է 4-ով/
Բջջային կապ` 374 97