ՀայԵնք.am - Ջավախք
Меню сайта
Наш опрос
Սիրում եք Արցախը?
Ընդամենը: 755
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Ջավախքի խորհրդանիշները






http://hayenq.do.am/0009rpw91-300x233.jpg

Վերջին
տարիներին Ջավախքի հանդեպ ուշադրության աճին զուգընթաց ավելացավ Ջավախքը
խորհրդանշող օբյեկտների, Ջավախքի սիմվոլիկայի անհրաժեշտությունը: Եթե մինչ
վերջին տարիները Ջավախքի մասին որեւե գիրք կամ հոդված կարող էր ուղեկցվել
Ջավախքի բնությունը կամ եկեղեցիները պատկերող լուսանկարներով, ապա այժմ
արդեն Ջավախքն արտացոլվում է հասարակական-քաղաքական կազմակերպությունների,
կայքերի լոգոտիպերում, սպորտային կամ մշակութային խմբերի դրոշներում,
համազգեստներում եւ այլն: Այս խնդիրները չեն կարող լուծվել լուսանկարներով.
անհրաժեշտ են Ջավախքը խորհրդանշող լայնօրեն ճանաչելի սիմվոլներ:


Քանի որ նախապես չի կարելի կանխատեսել, թէ այս կամ այն
կազմակերպությունը ապագայում ինչ ֆորմատով կօգտագործի Ջավախքի
խորհրդանիշերը (լոգոտիպ, գերբ, նշան, կնիք, դրոշ, համազգեստ, հիմն եւ
այլն), ներկա խորհրդանիշերը պատրաստված են ամենակիրառական երեք ձեւերով.
դրոշ, զինանշան եւ հիմն: Զինանշանը առկա է երկու տարբերակներով. նոր՝
"Ջավախք” եւ դասական «Ջաւախք» ուղղագրություններով:


Խորհրդանիշերը կարող են ազատօրեն օգտագործվել Ջավախքի հետ կապված բոլոր կազմակերպությունների կողմից հետեւյալ պայմաններով.


- Խորհրդանիշները չեն կարող օգտագործվել Ջավախքի հետ ուղղակիօրեն չառընչվող նախագծերում:

- Խորհրդանիշները չեն կարող օգտագործվել ձեւափոխված, խեղաթյուրված տեսքով:
Միակ մակագրությունը, որ թույլատրելի է զիանշանի վրա «Ջավախք» («Ջաւախք»)
բառն է: Եթե զինանշանը օգտագործվում է լոգոտիպի մեջ, ապա այն պիտի անփոփոխ
մնա, իսկ լոգոտիպի այլ գրաֆիկական օբյեկտները կարող են տեղադրվել միայն
զինանշանի հարակից տարածում:

- Խորհրդանիշները չեն կարող օգտագործվել ծայրահեղական գաղափարներ, ազգամիջյան, կրոնական, սոցիալական ատելություն տարածող նյութերում:



Ջավախքի խորհրդանիշների քննարկումը


Ջավախքի խորհրդանիշների՝ դրոշի, զինանշանի եւ հիմնի ներկա քննարկումը
սկսվել է 2006 թ. հոկտեմբերից: Ինտերնեթում այն ընթացել է Ջավախքի
ֆորումում եւ մի շարք այլ ֆորումներում եւ կայքերում

http://javakhk.net/forum/index.php?showtopic=422

Քննարկմանը մասնակցել են նաեւ Ջավախքով զբաղվող ճանաչված հասարակական գործիչներ:


Միայն Ջավախքի ֆորումում այս ընթացքում թեման կարդացվել է ավելի քան
150.000 անգամ, եւ կատարվել է ավելի քան 300 տարրաբնույթ դիտողություն:
Ջավախքի դրոշի, զինանշանի եւ հիմնի տարբերակները ի մի են բերում այդ
քննարկման նյութերը:



Հիմնական սկզբունքներ


Ջավախքի խորհրդանիշները ներկայացնում են երկրամասի բնաշխարհը,
մշակույթը, պատմությունը: Խորհրդանիշերը հիմնականում արտացոլում են
Քրիստոնեական արժեքներ, միաժամանակ պարունակելով նաեւ նախաքրիստոնեական
շրջանի սիմվոլներ: Օգտագործված պատկերները ներկայացնում են թվարկված
բնագավառներից յուրաքանչյուրի ամենատիպական ներկայացուցչիչներին (բնաշխարհը
ներկայացված է Աբուլով եւ Փարվանայով, պատմությունը եւ Քրիստոնեությունը
ներկայացված են Բագրատունիների զինանշանով, Սուրբ Նշանով եւ այլն):
Խորհրդանիշերի գույներն են կարմիր, կապույտ, ծիրանագույն, սպիտակ գույները:



Ջավախքի դրոշը


http://hayenq.do.am/00054wby-300x150.jpg



Որպես Ջավախքի դրոշի նախատիպ ընտրված է հայկական խաչքարի ուրվագիծը՝
ուղղանկյուն մակերեսին մեծ խաչի պատկերը: Խաչքարը ընտրված է որպես Ջավախքի
էության սիմվոլ հատկապես այն պատճառով, որ Ջավախքը խաչքարի առաջացման ու
զարգացման օջախներից է: Կապույտ խաչը եզրագծված է սպիտակով եւ գտնվում է
կարմիր-ծիրանագույն ֆոնի վրա:


Խաչի օգտագործումը դրոշի պատկերում շահեկան է նաեւ մեր երկրամասը
օտարներին ներկայացնելու տեսանկյունից, քանի որ միանգամից շեշտվում է
քրիստոնյա ազգ լինելու հանգամանքը. դրոշը տեսնողը արդեն իսկ նախնական
տպավորություն է ստանում Ջավախքի մասին: Դրոշի կողմերի հարաբերակցությունն է
1 x 2: Դրոշի կարմիր, կապույտ (ուղղահայաց եւ հորիզոնական) եւ ծիրանագույն
շերտերից յուրաքանչյուրի լայնությունը հավասար է դրոշի բարձրության 30%:
Սպիտակ (ուղղահայաց եւ հորիզոնական) շերտերից յուրաքանչյուրի լայնությունը
հավասար է դրոշի բարձրության 5%: Ուղղահայաց կապույտ շերտի միջնագծի
հեռավորությունը դրոշի ձախ եզրից հավասար է դրոշի լայնության 35%:



Ջավախքի զինանշանը

http://hayenq.do.am/00059dwh-212x300.jpg


Զինանշանի հիմքն է դիմահայաց նայող արծվի պատկերը՝ մեկը Բագրատունիների
զինանշաններից: Բագրատունիների արծիվը ընտրված է որպես Ջավախքի տարածքում
երբեւե իշխած ամենահայտնի տոհմի՝ Հայասանում եւ Վրաստանում անգերագնահատելի
պատմական դեր խաղացած Բագրատունիների հարստության խորհրդանիշ:


Արծվի կրծքին տեղակայված է վահան, որը ներկայացնում է Ջավախքի
բնաշխարհը. Փարվանա լիճը Աբուլ լեռան ֆոնի վրա: Աբուլը պատկերված է
Ախալքալաքի կողմից դիտված եւ ձյունածածկ է, ինչը խորհրդանշում է Ջավախքի
սառնաշունչ բնությունը: Վահանի կենտրոնում պատկերված է եկեղեցի Սուրբ Նշանի
ուրվագծով: Ռուսական Կայսրության շրջանի Ախալքալաքի եւ Ախալցխայի
զինանշանների կենտրոններում այդ քաղաքների բերդերի պատկերներն էին: Այս
զինանշանում դրանք փոխարինվել են Սուրբ Նշանով: Եկեղեցու երկու կողմերում
երկու խաչեր են, որոնք խորհրդանշում են Վերին Ջավախքը
(Ախալքալաք-Փարվանա-Ծալկա) եւ Ներքին Ջավախքը (Ախալցխա-Ասպինձա):


Վահանի երկու կողմերում գրքեր եւ ցորենի հասկեր են, որոնք խորհրդանշում
են կրթությունը, մշակույթը, արվեստը եւ աշխատանքը, շեշտելով Ջավախքի մեծ
ներդրումը մշակույթի, գրականության ու արվեստի մեջ: Դրանցից վեր երկու
կողմերում հավերժության նշաններն են: Արծիվը ճանկերով պատռում է շղթան, որը
խորհրդանշում է թէ՝ ընդհանրապես պայքարը բռնության դեմ, եւ թէ՝ Ջավախքի
աշխարհաքաղաքական դիրքը (պատռում է թուրանական շղթան):



Ջավախքի հիմնը


Ջավախքի հիմնն է աշուղ Ալիք-Ջավախքի «Գովք Ջավախքի» երգը: Երգի ձայնագրությունը առկա է այստեղ.

http://javakhkmusic.com/JM_audio_database/Aliq/Alik%20Kspoian,%20Park%20kez%20Javakhk,%20(vocal%20A.%20Kspoian).mp3


Ստորև ներկայացնում ենք երգի տեքստը.



Գովք Ջավախքի


Դու հնագույն երկիր քաջի,

Փառքի, բախտի իմ օրրան,

Աբուլդ՝ արքա քո Ջավախքի,

Երկիր դու իմ հայրենի։


Կրկներգ.

Փառք քեզ Ջավախք, բախտ քեզ, Ջավախք,

Դարեր անցար ահավոր

Քայլիր Ջավախք, փայլիր Ջավախք,

Դարեր ապրիր փառավոր։


Քո Փարվանան՝ լույս թագուհի,

Շուրթին՝ խոսքը Տերյանի,

Սեր է երգել կույր Հավասին,

Որ իմացողը ա՜խ կանի։


Կրկներգ։


Քաջ ու հզոր դու իմ Ջավախք,

Հանճարների դու երկիր,

Քո հանճարեղ մեծ Ջիվանին

Նոր խոսք ասաց աշխարհին։


Կրկներգ։


Բայց ամենամեծ հանճարդ

Ժողովուրդդ է քո հանճարեղ,

Բարի, համեստ ու մարդասեր,

Քաջ ու հզոր, հյուրասեր։


Կրկներգ։


Вход на сайт
Поиск
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz