ՀայԵնք.am - Հայաստանի Հանրապետություն
Меню сайта
Наш опрос
Ինչպես կգնահատեիք Հայաստանի ներկայիս վիճակը
Ընդամենը: 861
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Нравится
_



ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Պաշտոնական անվանումը  --  Հայաստանի Հանրապետություն (ՀՀ), կարճ` Հայաստան

 
 

Պետական դրոշը  -- կարմիր, կապույտ, նարնջագույն (վերևից ներքև) հորիզոնական հավասար շերտեր ունեցող ուղղանկյուն պաստառ` լայնքի և երկայնքի 1:2 մետր հարաբերակցությամբ

f9e776747e19c38fe8cf2f60a2fff2ca.jpeg (461×329)

Պետական Զինանշանը


Gerb_arm.jpg (189×182)
 

Պետության ղեկավարը  --  նախագահ

Բարձրագույն օրենսդիր մարմինը  --  միապալատ Ազգային ժողով

Պետական լեզուն  --  հայերեն (պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին)

Մայրաքաղաքը    Երևան

Վարչատարածքային միավորը  --  մարզ (ընդհանուր քանակը` 11, այդ թվում ք. Երևանը)

Ազգային արժույթը    դրամ (միջազգային նշանակումը` AMD)


ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տարածքը  --  29.74 հազար քառ. կմ

Միջին բարձրությունը ծովի մակերևույթից  --  1800 մ

Առավելագույն բարձրությունը  --  Արագած լեռ` 4090 մ

Նվազագույն բարձրությունը  --  Դեբեդ գետի կիրճ` 380 մ

Առավելագույն ձգվածությունը  --  365 կմ

Գոտին  --  մերձարևադարձային հատվածի հյուսիսային լայնություններում
Կլիման    չոր, ցամաքային

Միջին ջերմաստիճանը  --  հունվարին` - 6.8OC, հուլիսին` +20.8OC

Ժամանակը  --  ըստ Գրինվիչի միջին ժամանակին + 4 ժամ


ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Բնակչությունը  --  3.2 մլն, մայրաքաղաքի բնակչությունը` 1.1 մլն

Էթնիկ կազմը  --  հայեր (98%), ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ, հույներ, ուկրաինացիներ, հրեաներ և այլ ազգությունների ներկայացուցիչներ

Կրոնը    քրիստոնեություն (Հայ առաքելական եկեղեցի), որը դավանում է բնակչության մեծամասնությունը


ՊԱՏՄԱԿԱՆ  ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ


IV-III հազարամյակ մ.թ.ա.  --  նախահայկական ցեղախմբերի առաջացումը Հայկական լեռնաշխարհում
 
782 թ. մ.թ.ա.  --  Երևան քաղաքի հիմնադրումը
 
VI-V դդ. մ.թ.ա.  --  հայ ժողովրդի էթնիկ ձևավորման ավարտը Հայկական լեռնաշխարհում և հայոց լեզվի ձևավորումը
 
189 թ. մ.թ.ա.  --  անկախ հայկական պետության կազմավորումը
 
301 թ.  --  Հայաստանում քրիստոնեության պաշտոնական ընդունումը որպես պետական կրոն
 
405 թ.  --  Մեսրոպ Մաշտոցի կողմից հայ գրերի ստեղծումը (հայ դպրության հիմնադրումը)
 
428 թ.  --  Հայաստանի բաժանումը Հռոմի եւ Պարսկաստանի միջև
 
VII դ.  --  Հայաստանը արաբների տիրապետության տակ
 
884 թ.  --  Հայաստանի հյուսիս-արեւմտյան մասի ազատագրումը եւ հայկական պետականության վերականգնումը
 
1080-1375 թթ.  --  Հայկական պետականության ստեղծումը Կիլիկիայում (Միջերկրական ծով)
 
1639 թ.  --  Հայաստանի բաժանումը Թուրքիայի (Արևմտյան Հայաստան) եւ Պարսկաստանի (Արևելյան Հայաստան) միջեւ
 
1828 թ.  --  Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին
 
1915 թ.  --  Հայերի բռնագաղթը եւ ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանում
 
1918 թ.  --  Հայկական պետականության վերականգնումը Արևելյան Հայաստանում, Հայաստանի Հանրապետության հռչակումը
 
1920 թ.  --  Խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում
 
1922-1991 թթ.  --  Հայաստանը ԽՍՀՄ-ի կազմում
 
1991 թ.  --  ԽՍՀՄ-ի փլուզումը եւ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը
 
1991 թ.  --  Հայաստանը որպես նորակազմ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) հիմնադիր-անդամ
 
1992 թ.  --  Հայաստանը ՄԱԿ-ի անդամ
 
1999 թ.  --  Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության պայմանագրի կնքումը
 
2001 թ.  --  Հայաստանը Եվրախորհրդի լիիրավ անդամ

Нравится

HayEnq.am

Вход на сайт
Поиск
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz