ՀայԵնք.am - Հայաստանը 2-3 դ-ում
Меню сайта
Наш опрос
Սիրում եք Արցախը?
Ընդամենը: 755
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
ՀԱՅԱՍՏԱՆԸ 2-3-ՐԴ ԴԱՐԵՐՈՒՄ

Տրդատ I-ից հետո Մեծ Հայքում գահ էին բարձրանում պարթեւական Արշակունի արքայատոհմի ներկայացուցիչները, սակայն նրանք մինչեւ 2-րդ դարի վերջերը ժառանգաբար չէին իշխում այստեղ: Հայոց արքայի թեկնածությունը առաջադրում էր պարթեւների արքան, հաստատում էր Հռոմի կայսրը: Այդպիսով պահպանվում էր երկու գերտերությունների ազդեցության հավասարակշռությունը ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող Հայաստանում: Մեծ Հայքի գահի վրա Տրդատ I-ին հաջորդում է Սանատրուկը (88-110թթ.), որը շարունակեց իր նախորդի շինարարական գործունեությունը, իսկ երկրի մշակույթը եւ տնտեսությունը շարունակում են զարգանալ: Նա Արածանիի վտակ Մեղրագետի ափին հիմնում է Մծուրք քաղաքը: Սանատրուկը թաղվեց Արշակունիների տոհմական դամբարանում` Դարանաղի գավառի Անի ամրոցում: Երբ պարսից զորքերը 364թ. հայոց արքաների դամբարանները թալանեցին, չկարողացան քանդել Սանատրուկի դամբարանը, որը չափից ավելի ամուր էր կառուցված: Սանատրուկին հաջորդում է Աշխադարը (110-113): Սակայն 113թ. պարթեւների արքան առանց Հռոմի համաձայնության գահազրկեց Աշխադարին եւ Հայոց գահը հանձնեց նրա եղբորը` Պարթամասիրին: Հռոմ կայսր Տրայանոսը, որը ձգտում էր խոշոր արշավանք սկսել պարթեւների դեմ եւ Արեւելքում գրավել այն երկրները, ուր հասել էր Ալեքսանդր Մակեդոնացին, դա առիթ դարձնելով, 114թ. ներխուժեց եւ գրավեց Հայաստանը, որը հայտարարվեց հռոմեական պրովինցիա` նահանգ: Տրայանոսը գրավեց նաեւ պարթեւների մայրաքաղաքը: 117թ. Հայաստանում խոշոր ապստամբություն սկսվեց եւ հռոմեացիները վտարվեցին երկրից: Նույն թվին մահացավ նաեւ Տրայանոսը եւ հռոմեական բանակը նահանջեց: 117թ. Մեծ Հայքի գահին բարձրացավ Սանատրուկի որդին` Վաղարշ I-ը (117-140թթ.): Նա հիմնադրում է Վաղարշապատ մայրաքաղաքը, Վաղարշակերտ եւ Վաղարշավան քաղաքները: 140թ. հռոմեացիները տապալում են Վաղարշին եւ Հայոց գահը հանձնում Սոհեմոսին (140-185թթ.), որը ստացավ Տիգրան անունը: Նա սերում էր Կոմմագենեի Երվանդունիների արքայատոհմից եւ Հռոմի Սենատի անդամ էր: 161թ. հայերը Տրդատ իշխանի գլխավորությամբ ապստամբեցին եւ վտարեցին Սոհեմոսին: Պարթեւների միջամտությամբ հայոց գահին է բարձրանում Բակուր Արշակունին: Սակայն 163թ. հռոմեական բանակը գրավեց Հայաստանը, ավերեց Արտաշատը, իսկ Սոհեմոսը կրկին հաստատվեց հայոց գահին: Նա շարունակեց Վաղարշապատի կառուցապատումը, որը դարձավ Հայաստանի նոր մայրաքաղաքը ավերված Արտաշատի փոխարեն: Սոհեմոսից հետո գահ է բարձրանում Վաղարշ I-ի թոռ Վաղարշ II-ը (185-198թթ.): Նա կարողանում է բարելավել հարաբերությունները Հռոմի հետ: Վերջինս նույնիսկ դրամ է տրամադրում հայկական հեծելազորի մեծացման համար, որպեսզի հայերը պաշտպանեն Կովկասյան լեռնանցքները բարբարոս ցեղերի ավարառուական արշավանքներից: Վաղարշը խոհեմ քաղաքականության շնորհիվ կարողացավ ժառանգական դարձնել Արշակունիների արքայատոհմի իշխանությունը Հայաստանում: Նա զոհվում է հյուսիսկովկասյան ցեղերի դեմ կռիվներից մեկում: Վաղարշ II-ին փոխարինում է որդին` Խոսրով I-ը (198-216թթ.): Նա պատժիչ արշավանք կազմակերպեց Հյուսիսային Կովկասի ցեղերի դեմ: Հայոց թագավորների հաստատման ժառանգական կարգի սահմանումը դժկամությամբ ընդունվեց հռոմեացիների կողմից: 216թ. Հռոմի Կարակալլա կայսրը խաբեությամբ ձերբակալում է Խոսրովին եւ բանտարկում: Հայկական զորքերի օգնությամբ հայոց գահին բարձրանում է Խոսրովի որդին` Տրդատ II-Խոսրով II-ը (216-256թթ.): (Պատմագրության մեջ Տրդատ II եւ Խոսրով II արքաները նույնացվում են մեկ անձի մեջ): Նա հակահարված տվեց երկիր ներխուժած հռոմեական բանակին, իսկ Հռոմի նոր կայսրը ստիպված էր ճանաչել Տրդատ-Խոսրովի գահակալությունը: Շուտով Իրանում Արշակունիների արքայատոհմի դեմ պայքար սկսեցին Սասանյանները: 226թ. Արտաշիր Սասանյանը պարտության է մատնում Արտավան V Արշակունուն եւ գրավում Պարսկաստանի գահը: Խոսրով II-ը իր շուրջը համախմբեց Արտավանի որդիներին, Կովկասի ժողովուրդներին եւ համառ պայքար սկսեց Սասանյանների դեմ: Վերջիններս իրենց հերթին փորձում էին տապալել իրենց իրենց տոհմական հակառակորդ Արշակունիներին Հայաստանում եւ այստեղ հաստատել Սասանյանների արքայատոհմը: 253թ. պարսիկներին հաջողվեց նվաճել Հայաստանի մեծ մասը: Միայն արեւմտյան որոշ շրջաններ մնացին աննվաճ, ուր շարունակեց իշխել Խոսրով II-ը: Մեծ Հայքի թագավոր հռչակվեց պարսից արքայի թագաժառանգը` Որմիզդ-Արտաշիրը (253-272թթ.): Այսպիսով Հայաստանում փորձ էր արվում հաստատել Սասանյանների արքայատոհմը: Սասանյան տերության մեջ Հայոց արքային տրվում էր երկրորդ պատվավոր գահը պարսից արքայից հետո: Հայոց գահը հանձնվում էր պարսից թագաժառանգին: 256թ. Խոսրով II Արշակունին սպանվեց Սասանյանների ուղարկած վարձու մարդասպան Անակ Պարթեւի ձեռքով: Դրանից հետո պարսկական զորքերը նվաճեցին նաեւ Հայաստանի արեւմտյան շրջանները: Որմիզդի արքայից արքա դառնալուց հետո Հայոց գահն անցավ նրա թագաժառանգ որդուն` Որմզդակին (272-276թթ.): 276թ. Հռոմը եւ Պարսկաստանը համաձայնության եկան Հայաստանի բաժանման հարցի շուրջ: Երկրի մեծագույն մասը մնաց Սասանյաններին, իսկ Բարձր Հայքը եւ Ծոփքը` Հռոմին: Մեծ Հայքի թագավոր դարձավ Ներսես Սասանյանը (276-293): Սկզբում հռոմեացիները Արեւմտյան Հայաստանում թագավոր չնշանակեցին: Միայն 287թ. Դիոկղետիանոս կայսրը Խոսրով II-ի որդուն` Տրդատ III Արշակունուն ճանաչեց Հայոց արքա (287-330 թթ.): 293թ. Պարսկաստանում գահակալական պայքար սկսվեց: Հայոց արքա Ներսեսը իր թիկունքն ապահովելու եւ արքայից արքայի գահին տիրելու համար զիջումների գնաց: Նա Մեծ Հայքի պարսկական մասի կառավարումը հանձնեց Տրդատ III-ին, որը փաստորեն դարձավ ամբողջ Հայաստանի թագավոր: Պարսից գահին տիրելուց հետո Ներսեսը պատերազմ սկսեց Հռոմի դեմ, սակայն 297թ. ծանր պարտություն կրեց: 298թ. Մծբինում կնքված 40-ամյա հաշտության պայմանագրով պարսիկները հրաժարվեցին Հայաստանի նկատմամբ ունեցած իրավունքներից: Չորս տասնամյակ շարունակված խաղաղությունը հնարավորություն տվեց Տրդատ III Մեծին վերականգնելու Հայաստանի տնտեսական ու քաղաքական հզորությունը, կատարելու վարչական, մշակութային ու հոգեւոր բարեփոխումներ:
Вход на сайт
Поиск
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz